Հարցազրույց ապագայի հետ

Published 26.01.2016 by asterinablog
Մինչ գիտնականների մի մասը փորձում է ապացուցել ժամանակի մեջ ճամփորդությունների հավանականությունը՝ լույսի արագության գերազանցում, խլուրդային անցքեր, իսկ մյուս մասը դասում է այդ տեսությունները գիտաֆանտաստիկայի շարքին, նմանատիպ ճամփորդություններ ամեն օր տեղի են ունենում մեզանից յուրաքանչյուրի կյանքում:

 

Ձեզանից շատերը գուցե արդեն փորձել են նամակ գրել իրենց սեփական անձին, որը խելացի էլեկտրոնային ռեսուրսների միջոցով ձեզ է առաքվում մեկ երկու ամիս, ինչու չէ նաև՝ տարի անց… Մի խոսքով՝ ճիշտ այն պահին, երբ արդեն  կատարելապես մոռացել եք իր գոյության մասին (կարող եք փորձել՝ https://future-mail.org/, mailfuture.ru/, կամ ցանկացած այս վեբ-կայք): Ըստ գիտնականների՝ անցյալից նամակ ստանալը թույլ է տալիս ավելի հեշտ ուրվագծել սեփական ձեռքբերումներն ու ձախողումները, շրջադարձային որոշումներ կայացանել կամ արժևորել ունեցածը:

 

Իսկ մեր այսօրվա հերոսը՝ ամերիկացի գրող, հրապարակախոս Փիթեր Էմշվիլլերը, 18 տարեկանում էլ ավելի խիզախ փորձարկում է արել՝ տեսահարցազրույց ապագա Փիթերի հետ: 1977 թվականին գեղեցկադեմ, առույգ և համաշխարհային աստղի ամբիցիաներ ունեցող Փիթերը ընկերներից պարտքով վերցրեց սիրողական տեսախցիկ և սկսեց ուղերձ հղել դեպի ապագա: Այդ պահի մոգությունը չէր զիջում սպիրիտիզմի սեանսին:
Տեսաժապավենները տասնյակ տարիներ մոռացության էին մատնվել, և միայն հիմա՝ 56 տարեկանում, Փիթերը համարձակվեց բացել տարիների քողը:

 

Փիթեր, 18 -Դե ինչ, նստի՛ր, եղբայր: Ի՜նչ տարօրինակ է:
Փիթեր, 56 -Ահա, բա ոնց, տարօրինակ է:
Փ. 18- Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ դու այսպիսի տեսք կունենաս… Ես մտածում էի…
Փ. 56- Դե, իհարկե: Ասա՝ ես ծեր եմ ու գեր, և քո պատկերացմամբ՝ անհաջողակ:
Փ. 18- Գիտե՞ս…
Փ. 56- Հա, գիտեմ: Թե չէ ինչո՞ւ եմ 36 տարի խուսափում քեզ հետ խոսելուց:
Փ. 18- Դու աննկարագրելիորեն հարո՞ւստ ես:
Փ. 56- /ծիծաղ/
Փ. 18- /ծիծաղ/ Ես այդպես էլ գիտեի, որ՝ ոչ:
Փ. 18- Ամուսնացա՞ծ ես:
Փ 56- Այո՛, ու շատ երջանիկ եմ:
Փ. 18- Հըմ, լավ է:
Փ. 56- Նա գեղեցիկ է… Հա, ի դեպ, ուզում ես տեսնել նկարները: /ցույց է տալիս սմարթֆոնը/… Աստված իմ, դու սա հաստատ կհավանեիր: Ոնց որ <<Աստղային պատերազմները>> կինոյից լինի, չէ՞:
Փ. 18- Իսկ կարող ես ինձ հուշել` որտեղ կարող եմ հանդիպել կնոջդ: Նկատի ունեմ՝ շատ կուզենայի իմանալ, թե ով է լինելու այդ կինը:
Փ. 56- Նա… դու նրան հանդիպելու ես… Վա~յ, ախր նա հիմա 12 տարեկան է:
Փ. 18- /հիասթափություն/
Փ. 56- Հեռու մնա նրանից առայժմ, եղա՞վ…
Փ. 18- Իսկ ընտանիքից ի՞նչ կա:
Փ. 56- Դե չգիտեմ՝ որը պատմեմ քեզ: Ուղղակի նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացրու, լա՞վ:
Փ. 18- Չէ’, լավ, չեմ ուզում դրա մասին իմանալ:
Փ. 56- Պապայի հետ ավելի շատ ժամանակ անցկացրո՛ւ:
Փ. 18- /մտահոգ/ Կկտրես ժապավենից այս մասը, լա՞վ:
Փ. 18- Հիմա ինձ մի բան պատմի՛ր, որ երբևէ մտքովս չէր անցնի:
Փ. 56- Հը՜մ, ես սնոուբորդ եմ սիրում:
Փ. 18- /զարմացած/
Փ. 56- /ծիծաղ/ Օհ, այն ժամանակ դա անգամ գոյություն չուներ, չէ՞: Boys over acting… /ծիծաղ/ Դու անգամ չգիտես՝ դա ինչ է:
Փ. 18- Ծերուկ… Ոչի՞նչ, որ քեզ ծերուկ ասեմ: Երևի դուք բոլորդ այնտեղ ծերուկներ եք:
Փ. 56- Չե՞ս նեղանա, եթե քեզ ասեմ ծիծաղելի մորուքով թինեյջեր:
Փ. 18- Դու դարձե՞լ ես գերաստղ: Նկատի ունեմ՝ գերհաջողա՞կ ես ինչ-որ ոլորտում…
Փ. 56- Հենց սրա համար է, որ չէի ուզում բացել այս խոսակցությունը:
Փ. 18- Ես պարզապես հիսաթափված եմ…
Փ. 56- Ես պարտավոր չեմ շարունակ հետապնդել քո երազանքները: Ես շատ բանի եմ հասել: Ես… տե՛ս, բերել եմ ինձ հետ: Նայի՛ր, երկու գիրք եմ գրել, որոնք տպագրվել են:
Փ. 18- Հըմ, լավ է, ուրախ եմ, իրոք հպարտանում եմ քեզնով:
Փ. 56- Շատ բաներ չեն գնացել հենց այնպես, ինչպես դու էիր ուզում:
Փ. 18- Ինչո՞ւ ոչ:
Փ. 56- Ի՞նչ վատն ես դու բայց… /ծիծաղ/
Փ. 18- Չէ, պարզապես ուզում էի` հայտնի դառնաս, մեծ հաջողության հասնես…
Փ. 56- /ջղային դեմք/
Փ. 18- Ուզո՞ւմ ես` մի պահ դուրս գանք հարց պարզելու:
Փ. 56- Չէ՜, տղա ջան, դու իմ <<թայը>> չես:
 
Ի դեպ, սա էլ այդ հարցազրույցի տեսահոլովակն է ) 
 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: