Չսիրես ինձ

Published 22.01.2016 by asterinablog

12607146_1047038058682483_1053468487_n

Մարկ: Ասա` ինչու ես արտասվում,

Ջեննի: Երջանկությունից:

Մ: Իսկ ինչո՞ւ ես խեղդվում,

Ջ: Միայնությունից:

Մ: Ասա` ինչու ես ձեռքս սղմում այդքա~ն ուժեղ,

     Ասա` որտեղ են տանում քեզ մտքերդ, որտեղ

Ջ: Քեզ այնքա~ն եմ սիրում ես,

Մ: Եվ ինչո՞ւ, տեսնես

Ջ: Համառ խենթուկ

   Խոսքերիս չկասկածես

  Ու թեկուզ մեր միջև պատնեշ դնեն շանթարգել

   Էլ չեմ վախենում, ուզում եմ սիրահարվել:

Մ: Չսիրես ինձ. քեզ թվում է,

Որ բոլորից ես տարբերվում եմ…

Ջ: Իսկ չե՞ս կարծում, որ ինքը`ճակատագիրը,

Երկուսիս մեջ կիսել է կյանքի մեկ ուղեգիրը:

Մ: Չսիրես ինձ. չէ՞ որ գիտեմ ես,

Թե սերը որքան անիրական է

Ջ: Թե սիրուդ արժանի չեմ,

Չսիրես ինձ, բայց գոնե մի օր ինձ նվիրիր

 

Մ: Չսիրես ինձ, կորուսյալիս,

Այն բանի համար, որ փոխեցի աշխարհը,

Հիմնավորելով` թե ճակատագիր է,

Չէ՞ որ անհնարին է,

Մենք իրար արտացոլանքն ենք

Հայելու հակառակ կողմից միշտ իրար կնայենք:

Ջ: Չսիրես ինձ պարզապես գոյատևելու համար`

Մաքառելով այս ծովի դեմ ` լի զղջանքով անհամար

Չսիրես ինձ հողի վրա ամուր կանգնելու համար

Սիրուց թևեր են առնում ու ճախրում երկնակամար

Մ: Ի՞նչ ասեմ քեզ, թերևս ճշմարտությունը,

Խորը վերքեր է հասցնում սիրահարվածությունը

Ջ: Թե ես ու դու բաժանվենք, ոչ ոք չի ցավա, մի էլ կասկածիր,

Բայց խնդրում եմ` ինձ մենակ չթողնես այս երկնքում անծայրածածիր

Մ: Չթողնես ինձ, չթողնես ինձ,

Չհավատաս, երբ ասում եմ` «չսիրես ինձ»

Ջ: Չթողնես ինձ, չզինաթափես ինձ,

Այս դաժան բառերով` «չսիրես ինձ»

Մ: Աղաչում եմ` չսիրես ինձ

Դառնությանս հետ մենակ թող ինձ

Ջ: Ախր լավ գիտես, որ անհնար է

Միևնույն է` միշտ սիրելու եմ քեզ

 

Մ: Չսիրես ինձ, չէ որ քեզ ստիպելու եմ տանջվել,

Սիրտս արդեն վաղուց գարուն չի տեսել

Ջ: Չսիրես ինձ գորշ օրերդ գունավորելու համար

Ուզում եմ` սիրես ինձ իրապես ու չփնտրես պատճառ

Մ: Չսիրես ինձ, այլապես պիտի ճախրես ինձ հետ

Միասին ենք լինելու, չես կարողանա դառնալ էլ հետ

Ջ: Այս սերը մեր արևի ճառագայթն է,

Որն ընկել է գորշ ամպերի որոգայթը

Մենք էլ նույն աստղի երկու գիաստղերը

Ճախրում ենք` հետևից թողնելով նույն հետքերը:

Չսիրես ինձ

Jennifer Lopez & Mark Anthony- No me ames

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: