Դանդաղ մահանում է նա…

Published 22.01.2016 by asterinablog

sand-watch--wallpaper

Դանդաղ մահանում է նա, ում ոտքերը ճամփա չեն ընկել,

Ում աչքերը գրքի էջեր չեն տեսել,

Ում ականջները մեղեդիին չեն ձուլվել,

Ով ներդաշնակ չէ ինքն իր հետ:

Դանդաղ մահանում է նա,

Ով  սեր չի շռայլում իր անձին անգամ,

Ով երբեք չի օգնում ինքնակամ:

Դանդաղ մահանում է նա, որ ստրուկն է դառնում սովորույթի,

Մաշելով նույն կածաններն ըստ ավանդույթի,

Ով ունի անսասան ուղեծիր,

Ով չի հանդգնում փոխել զգեստի գույնը իր,

Ով խուսափում է անծանոթների հետ զրույցներից:

Դանդաղ մահանում է նա, ով փախչում է զգացմունքներից,

մերժում է կրքերի հողմը տագնապալից,

Հողմը, որ փայլ է բերում աչքերին,

Եվ ապաքինում՝ մշտաբորբ սրտերին:

Դանդաղ մահանում է նա, ով չի ընդունում

Ճակատագրի մարտահրավերը, նա ով լուռ է նահանջում,

Սերն ու գործը կյանքի թողնում ու հեռանում:

Ով չի վտանգում իմացյալը և անգամ չիմացյալը,

Որ ճամփա ընկնի դեպի ըղձալին ու երազյալը,

Ով գեթ մեկ անգամ իր կյանքում

Խելամիտ խորհուրդներին չի անսում:

Ապրի՛ր այսօր:

Համարձակվի՛ր այսօր:

Արա՛ դա այսօր:

Մի վերածվի՛ր դանդաղ մահացողի:

Մի զրկի՛ր քեզ երջանկությունից:

Պաբլո Ներուդա 

Muere lentamente quien no viaja, 
quien no lee, 
quien no oye música, 
quien no encuentra gracia en sí mismo. 
Muere lentamente 
quien destruye su amor propio, 
quien no se deja ayudar. 
Muere lentamente 
quien se transforma en esclavo del hábito 
repitiendo todos los días los mismos 
trayectos, 
quien no cambia de marca, 
no se atreve a cambiar el color de su 
vestimenta 
o bien no conversa con quien no 
conoce. 
Muere lentamente 
quien evita una pasión y su remolino 
de emociones, 
justamente estas que regresan el brillo 
a los ojos y restauran los corazones 
destrozados. 
Muere lentamente 
quien no gira el volante cuando esta infeliz 
con su trabajo, o su amor, 
quien no arriesga lo cierto ni lo incierto para ir 
detrás de un sueño 
quien no se permite, ni siquiera una vez en su vida, 
huir de los consejos sensatos… 
¡Vive hoy! 
¡Arriesga hoy! 
¡Hazlo hoy! 
¡No te dejes morir lentamente! 
¡NO TE IMPIDAS SER FELIZ! 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: